Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

MADE IN TURKEY (մաս 10-րդ)

MADE IN TURKEY (մաս 10-րդ)
01.07.2022 | 07:29

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ՄԻՋԱՆԿՅԱԼ
(կամ` ՑՈՒՑԱՆՔԻ զառանցանք մենախոսությունը)
«ԼՎԱՑՔ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ», ՈՐ «ՇՆՉՈՒՄ» ԷՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՄԲ
27. 06. 2022 թիվ:
ՈՒժային հայտնի կառույցները ներկայացնող «քանդակագործների» «արհեստանոցներում» (չշփոթել արվեստանոցի հետ) երկար ու ձիգ տարիներ որպես նախնական «հումք», իմա` «կավ», «աշխատած» նախկին «դեղին» խմբագրի ասուլիսն է ՖԲ իր էջի եթերում, որը մերժել է լուսաբանել 55 լրատվամիջոց (այդ թվում և սփյուռքից):


Առցանց զառանցանքի ավարտից հետո ՖԲ օգտատերերը հակիրճ կբանաձևեն ուղիղ 210 րոպե տևած «հոգեբանական տեռորի» հիմնական ասելիքը.
2018 թ.` «Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք»:
2022 թ.` «Ինչ որ պետք ա, էն էլ հանձնում ենք»:
Անհրաժեշտ շտրիխ հեռուստաեթերում մենախոսողի դիմապատկերին.
խաբեության «հմայքներին» տրված չի կարողանում պահպանել վայրիվերո մտքերի և «ոսկրազուրկ» լեզվի հավասարակշիռ «փոխհարաբերությունը», ազարտի մեջ կորցնում է սթափ հոգեվիճակն ու հայտնվում իր հարազատ` վիրտուալ աշխարհում, դադարում է վերահսկել շուրթերից ժայթքող ու հանրության ուղեղներ ներարկվող բացահայտ ստերի թունավոր չափաբաժինը:


Հերյուրանքներով, աղաղակող կեղծիքներով գերհագեցած եթերային 12 600 վայրկյանը, որքան էլ հեռարձակողը` Հ1-ը, փորձի մատուցել որպես երկրի ղեկավարի ասուլիս, իսկ ինքը ՖԲ իր էջում պարզաբանի` «պատասխանում եմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին», միևնույն է, երկրի ղեկավարի ասուլիս չի՛ դառնա, քանի որ հանրությանը մատուցվողն ընդամենը «կեղտոտ լվացք» է, որը, ըստ էության, բամբասանքին միախառնված դավաճանության ու «հոգեբանական տեռորի» ցայտուն դրսևորում է ուղիղ եթերում:
Արցախի 75 %-ը «հորով-մորով» արած «թավշյա» գործակալը, ինքնագոհ ժպիտը դեմքին, «պարզաբանումներ» է անում, փորձում համոզել, որ կապիտուլյանտն ու դավաճանը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են:
Հասնում է մինչև 1996 թիվ` Լիսաբոնի գագաթնաժողով, խեղաթյուրում փաստերը, հարմարեցնում իր քիմքին ու ներկայացնում ծուռ հայելիներում:
Արդեն որերորդ անգամ կրկնում է նույն հիմարությունը` 2016-ի ապրիլին հայկական բանակը ոչ միայն չի հաղթել, այլև կարևոր նշանակության դիրք ու տարածքներ է հանձնել, զոհեր տվել:


Հոգեգարն իր խառնիխուռն ստերը հիմնավորելու նպատակով հռետորական հարցադրում է անում` եթե հաղթել է հայկական կողմը, ապա դրանից հետո բանակցային փաթեթներն ինչու՞ են ՀՀ-ի համար ավելի անբարենպաստ դարձել:
Հականե-հանվանե չվկայակոչելով ոչինչ, 50-ից ավելի զինծառայողների վերացական մեղադրում է լրտեսական գործունեության մեջ:
Միֆական մեկն էլ, պարզվում է, 20 կմ թռչող արկի փոխարեն 10 կմ հեռավորություն թռչող արկ է գնել:


Փորձում է «ինքնամաքրվել» և, Պիղատոսի նման ձեռքերը «լվանալով», գերիների հարցը գցում է Ռուսաստանի գրպանը:
Գտնում է ամենահարմար պահն ու Սփյուռքին մեղադրում «գծուծության» մեջ:
Այն է` հնչեցնում է տարբեր երկրներում սփյուռքահայերից ստացած «սյունյաց ողջույնի» պատասխանը:
Ըստ եթերում զառանցողի, պարզվում է.
ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում, իրենց ներկայացրած երեք առաջարկներով, Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել:
բ) 1998-ից հետո բանակցային բոլոր փաթեթներում հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում:
գ) «Երթուղու (ակնարկում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին-Փ. Մ.) փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։
Ասել է` Ադրբեջանին է հանձնելու Բերձորն ու հարակից գյուղերը:


Չգիտի ինչ է Սուսը, որտեղ է այն գտնվում, բայց հիշյալ գյուղն էլ է հանձնելու:
Մեկ դերասանի թատրոնը ներկայացնող խելագարի խառնափնթոր-խառնիճաղանջ մտքերի ու անկապ բառակապակցությունների ենթատեքստում վաղուց բացած «օվերտոնի պատուհանից» հայ հանրությանը նետած սպառնալիքն է` «Արցախն Ադրբեջան է և վերջ: Հանձնում եմ:
Հանձնելու եմ նաև այլ տարածքներ: Այդպես է պահանջում թուրքական շահը: Հակառակ դեպքում, պատերազմն անխուսափելի է: Բայց այդ քայլն էլ վերջնական խաղաղության երաշխիք չէ»:
Եթե պետություն լինեինք, եթե պետականություն ունենայինք, ապա ուժային համապատասխան կառույցների ներկայացուցիչները հենց ուղիղ եթերում կընդհատեին այս «կեղտոտ լվացքը», որ այբից մինչև ֆե «շնչում» էր դավաճանությամբ, «ցանում» խուճապ ու վախ, և այդ կերպ սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը, ձեռնաշղթաներ կհագցնեին այս ՑՈՒՑԱՆՔԻՆ ու կձերբակալեին:


Ավա՜ղ, սպայի պատիվը կորցրածները թույլ տվեցին ու հանդուրժեցին, որ դավաճանն ուղիղ եթերում ազդարարի Հայաստանի Հանրապետության «հոգեհանգստի» ժամն ու վայրը:

КАЖДЫЙ СУДИТ О ДРУГИХ В МЕРУ СВОЕЙ ИСПОРЧЕННОСТИ!
Թվով 55 ԶԼՄ-ներից մերժված «դեղինը» «դեղին» չէր լինի, եթե ստով, զրպարտությամբ, կեղծիքով, տգիտությամբ, անամոթությամբ գերխտացած 3,5 ժամանոց ահաբեկություն-«լվացքը» վերջին վայրկյաններին չավարտեր զազրախոսությամբ, թե իրեն բոյկոտած ու հայտարարությունը ստորագրած «խմբագիրների կեսը 63 տարի ա խմբագիր ա: Մի անգամ հայտարարություն ե՞ն արել:
Ինչի չեն արե՞լ:
Հետաքրքիր չի՞:
Քանի՞ անգամ են էդ նույնը ասել` բա էս կարողա՞ փայ-մայ եք մտել ստեղ, ընդեղ: Քանի՞ անգամ են ասել:
Ոչ մի:
Զրո:


Որովհետև էդ փայից իրանք էլ են ունեցել:
Բա ո՞նց են ապրել:
Թերթեր են տպե, լրատվամիջոցներ են տպե:
Ոչ գնող ա էղե, ոչ հետաքրքրվող ա էղե:
Ո՞նց են ապրել:
Էդ փայերից իրանք էլ են փայ ունեցե, չէ՞:
Ասում են` բոյկոտում ենք:
Է՜, ջանդամն եք բոյկոտում:
Ընչի դուք կարող էիք բանի ժամանակ բան բոյկոտեի՞ք:
Դուք ո՞վ էիք, որ բան բոյկոտեիք:
Բոյկոտեիք կգային աթոռը կհանեին տակներիցդ կտանեին, որովհետև կասեին՝ էդ մեր աթոռների վրա նստած, էդ ընչի՞ մասին եք խոսում» (ներկայացվում է առանց խմբագրման ու սրբագրման):


Հայերն ասում են` «Յուրաքանչյուր մարդ դիմացինին չափում է իր արշինով»:
Նուրբ սահմանում է:
Ռուսներն ավելի կոշտ են` «Каждый судит о других в меру своей испорченности»:
Ռուսական տարբերակն իսկը քննարկվող «շինանյութի» հագով է:
Ձեռքից ձեռք անցած այս «կավը», եթե իսկապես տղամարդ լիներ, մինչ լրատվամիջոցների «63 տարվա խմբագիրներին» բացահայտ զրպարտելը (այս էլ որերորդ անգամ), կմտաբերեր, թե ինքը` «100 տարվա «դեղին» խմբագիր», ինչպես էր թերթի կրպակներում կուտակված, չվաճառվող իր թռուցիկով պերմանենտ ահաբեկում տարբեր տրամաչափի փողատերերին ու պաշտոնյաներին, բացահայտ ստեր չհրապարակելու համար շանտաժով փող կորզում:
Կհիշեր, թե կեղտոտ պահվածքի համար քանիսն են բամփել ապերախտ գանգին ու մտցրել աշխատասեղանի տակ:


Կմտաբերեր, թե անբարոյական պահվածքի համար ինչ արեցին իր ավտոմեքենայի հետ, թե ով և ինչու էր ամեն շաբաթ բեռնատարով իր խոզերին լափ ուղարկում Իջևան և այլն, և այլն:
Թարմացնենք ամնեզիայով տառապող «թուլամիտի» հիշողությունը:
Որպես ադրենալին կծառայի հայտնի «Պրեսս ստենդը», որի «խողովակներով» անվերադարձ իրացվում էր…
Թե ինչ էր «իրացվում», թող պատմի ինքը` «իրացնողը»:
Նույն ինքը` մեր ժամանակների այս «դեղնախտի» «զոհը»` Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Աղջիկս` Մարիամը, փոքր էր: Սրճարանում կազմակերպել էինք նրա ծնունդը: Միջոցառումից մեկ օր հետո «Հայկական ժամանակում» ` առաջին էջում, լույս տեսավ մի հոդված»:
(«Ստի վերջը» տեսաուղերձ, 8-րդ մաս)
Ի՞նչ էր գրում «փայ մտնելու» մեջ չգերազանցված ՓՈԽԱԿԵՐՊՈՒԿԻ «դեղին» թռուցիկը հիշյալ պասկվիլում.
«Ըստ ականատեսների, սրճարանում գտնվողներին շոկի մեջ է գցել երեխայի` ադամանդներով պատված ծծակը (սոսկան), որը նրա վզից կախված է եղել ոսկյա շղթայով:
Իսկ երեխայի աջ բազկին հագցված է եղել ոսկյա ադամանդակուռ ապարանջան:
Ներկաներին զարմացրել է նաև այն, որ ստանալով սրճարանում պատվիրված հաշիվը` Միշիկը դժգոհել է, թե «գները բարձր են»:
Սույն տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ չհաջողվեց»:
(30. 06. 2010, «Հայկական ժամանակ»):
Միքայել Մինասյանի պարզաբանումը.
«Հաջորդ օրը իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր, «Հայկական ժամանակի» խմբագրության անդամ, ի դեպ, շատ նորմալ, դաստիարակված մարդ Հայկ Գևորգյանը, որն իր բարի ժպիտով ասաց.
- Եթե չես ուզում, որ երեխայի մասին նման բան գրվի, մտնենք անձնականը, Նիկոլը, գիտես, մի քիչ տարօրինակ է, մի քիչ որ…
Եվ ես պետք է ամոթով խոստովանեմ՝ որպեսզի ընտանիքիս այդ սրբապիղծները հանգիստ թողնեն, գնացի գործարքի:
Պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը մենք կֆինանսավորենք:
Որպեսզի իրենք չունենան թերթային «возврат»:
Որովհետև «Հայկական ժամանակ» թերթը չէր վաճառվում: Բացարձակ ոչ մեկին հետաքրքիր չէր:
Ինչպես նաև՝ հիմա:
ՈՒզում եմ ասել, որ իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի: Եվ մեծ սխալ եմ արել:
Որովհետև իրականում իմ ընտանեկան երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին:
Պարզվում է այդ սխեմայի միջոցով ես տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը: Տարիներով:
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը «չի մտել» իմ ընտանիք, «չի կպել» իմ երեխային, իմ կնոջը:
Հայաստանի Հանրապետությունը իրականում, բառիս փոխաբերական իմաստով, թուրքի ձեռքում է, որի համար չկա ոչ մի սրբություն»:
Հռետորական հարցադրումը` պրոբլեմը, ինչպես ժողովուրդն է ասում` գեղական կարգով լուծելու փոխարեն, Միքայել Մինասյանն ինչու՞ «կուլ տվեց խայծն» ու ֆինանսավորեց այս իսկական «դեղնախտին», որքան էլ արդիական է, այնուամենայնիվ խոսակցության այլ թեմա է:
«Ստի վերջը» տեսաուղերձի 8-րդ հատվածի հեռարձակումից հետո շատերը հաշվարկներ կկատարեն ու ստացված թվերից կզարմանան:


Իսկ «Ադեկվադի» Արթուր Դանիելյանը ՖԲ տիրույթում կգրի.
«Կուզենայի հասկանալ` ինչու է Միքայել Մինասյանն էդ պսևդո-Մոնթեին չորս միլիոն դոլար տվել ութ տարվա ընթացքում, եթե խփելը կնստեր ընդամենը մի $10,000-ի կարգի»:
Հ.Գ.-ում էլ կավելացնի.
«էդ ուխտին է՛լ չթերագնահատեք ոչ մեկդ: Սա, միայն Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում, որ սաղ իմանան, ինչ քյասիբ ա: Հետո գառաժը ամիսը 15,000-ով վարձով տվեց ու իբր թե վարձի փողից նիսիան փակեց: Խոսքը էն շենքի մասին ա, որում նա նախկին էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանից տուն «ժառանգեց» ու էլ չգրեց անհայտ կորած 250 վագոն մազութի մասին: Որ ջոգեք էսի ինչ կարգի կենդանի ա...»:
Իսկը տեղն է մտաբերելու 2019-ի մարտի 7-ը:
Լոռու մարզի Կուրթան գյուղը և 34-ամյա Մեխակ Առաքելյանին, որին ժամանակին ճիշտ բնութագրում տվեցին և անվանեցին «խաբված ամբոխների խորհրդանիշ»:
Հիվանդ, առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող երիտասարդը հավատացել էր «ժողջանին» և փորձել էր օգնություն խնդրել, որ «գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն»:


«Ժողջանը», սակայն, նրան «ուղարկեց»… ուր հարկն էր:
«Ոտդ, ձեռդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցը առաջին հերթին դու պտի լուծես: Պտի աշխատես և պտի լուծես: Բա քեզ նման տղեն բան ա՞… էդ… Կներես, հազար ներողություն, որ տենց եմ ասում՝ մի քիչ էլ արժանապատվության հարց ա: Առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի բա՞ն… իմ տան հարցը լուծի՞: Գնա աշխատի քո ընտանիքի հարցերը լուծի: ՈՒ ոչ միայն դու, քո կարգավիճակում եղած բոլոր մարդիկ:
Եթե ոտը, ձեռը տեղը առողջ տղամարդը գալիս ա, ասում ա՝ վարչապետ ջան, կամ առանց ջանի, կամ չգիտեմ… ես տուն չունեմ… Ես էլ չեմ տուն ունեցել, որդի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը»։
Դե հո կուրթանցիների ու մյուսների առաջ չէ՞ր անկեղծանա, թե 3-րդ մասի բնակարանը, «ըստ օդում կախված լուրերի», ձեռք է բերել ոչ թե «24 ժամ աշխատելով», այլ լրատվական դաշտում 24 ժամ «քիլլերություն» անելով:


Այն է` տիրապետած ինֆորմացիան զենք դարձրած «համար առ համար» ուղղել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (1999-2004 թթ.) Գագիկ Մարտիրոսյանի ճակատին:
Իրականում «քիլլեր» աշխատած և այդ միջոցով, ըստ օդում կախված լուրերի, բնակարան, խմբագրության գույք` համակարգիչներ ու տարածք, ծրարներով գումարներ «վաստակած» պացիենտի հոգեվիճակն իսկապես անհանգստացնող է:
Փա՞ստ:


«Հ1»-ի ուղիղ եթերում կատարած «լվացքի» ժամանակ` «հանձնելու եմ», «տալու եմ», «այդպես է պահանջում միջազգային հանրությունը» սպառնալիքների արանքում ոչ մի վայրկյան չի «մոռանում» ՀՀ 3-րդ նախագահին:
Կիսատ-պռատ ինչ-որ միտք ընդհատելով, կրկին ու կրկին անսպասելի հիշում է Սերժ Սարգսյանին:
Նման «անցումներից» մեկի ընթացքում էլ (հարցը 4 ընկերություններում տնօրենի պաշտոն զբաղեցրած եղբոր մասին է) սևեռվում է ՀՀ 3-րդ նախագահի վրա ու
եթեր է սփռում իսկապես սենսացիոն «բացահայտում».
«Էսօր Հայաստանի ընկերությունների 90 %-ը Սերժ Սարգսյանի, նրա որդու, ախպոր կամ հորոխպոր տղու նախկին ընկերություններն են»:
Անզուսպ մոլուցքի մեջ, սակայն, մտագարը «մոռանում» է բարձրաձայնել Սերժ Սարգսյանի հանրությանն անհայտ տղայի անունը:
Արդյոք Ազատիչը տեղյա՞կ է երբևէ չունեցած որդուց:
«Կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ, կարծես, հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդու», դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ ստանալու «Հայաստանի ընկերությունների 90 տոկոս»-ում նրանց ունեցած բաժնեմասերի մասին: Ընդ որում՝ որքան շուտ այդ հնարավորությունը նա օգտագործի, այնքան լավ իր և բոլորիս համար»,- «Առավոտին» տված պարզաբանման մեջ կասի ՀՀ 3-րդ նախագահը:
Որպես վերջաբան հոգեխանգարվածի «մենախոսություն զառանցանքի», գիտակցաբար թե անգիտակցաբար, մարմնավորվում և «ինքնամատուցվում» են Միխայիլ Բուլգակովի հանրահայտ տողերը.
«Беда нашей страны в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы»!
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 51819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ